Թբիլիսիում հանրահավաքն ավարտվել է. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցները հնչեցրել են ԵՄ և Վրաստանի հիմները (տեսանյութ)

Թբիլիսիում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ակցիան ավարտվել է։

Ընդդիմության կողմնակիցները հանրահավաքի ավարտին երգել են Եվրամիության և Վրաստանի հիմները։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Թբիլիսիի կենտրոնում` Ռուսթավելիի պողոտայում ընթանում էր ընդդիմության և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարած հանրահավաքը: Մեծ թվով ցուցարարների առկայության պատճառով երթևեկությունը սահմանափակվել էր:

Ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած բոլոր չորս ընդդիմադիր ուժերը, որոնք միասին շուրջ 38 տոկոս ձայն են ստացել, հրաժարվում են ճանաչել պաշտոնական տվյալներով 54 տոկոս քվե ստացած «Վրացական երազանք»-ի հաղթանակը:

Հիշեցնենք ՝ Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը քվեաթերթիկների 100%-ի մշակման արդյունքներով խորհրդարանական ընտրություններում ստացել է ձայների 53.92 %-ը:

https://t.me/lragroghcom/1379

Կիսվել սոց․ ցանցերում