Անցած 6 տարիների ընթացքում մեր ընթերցողները բազմիցս լսել են ինձանից «ԼՂՀ հանցավոր խմբավորում» արտահայտությունը։ Շատերին դա կարող է թվալ բառախաղ կամ էմոցիոնալ արձագանք՝ կապված մի քանի արցախցիների հետ: Այսօր անհրաժեշտ է, որ այս տերմինը պարզաբանենք՝ որպեսզի ավելի լավ հասկանաք մեր կյանքում տեղի ունեցողը։
ԼՂՀ հանցավոր խմբավորումը ստեղծվել և սկսել է գործել Ղարաբաղյան առաջին պատերազմի ավարտից անմիջապես հետո։ Խմբավորման ղեկավարներն են՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան, Սամվել Օգանովսկի, Արթուր Աղաբեկյան, Արայիկ Հարությունյան, Օլեգ Եսայան, Նարինե Աղաբալյան, Կամո Ավագումյան, Վիտալի Բալասանյան,Զորի Բալայան և մոտավորապես 10 գեներալներ և գործարարներ։
1994 թվականից Ղարաբաղի հանցավոր խմբավորումն ուներ 3 թև, որոնք պատասխանատու էին հանցավոր գործողությունների և հարստացման համար՝ Ղարաբաղ, Հայաստան և Սփյուռք։
Ղարաբաղում կատարվել են հետևյալ հանցավոր գործողությունները.
Ոսկու և այլ օգտակար հանածոների արդյունահանում, ընդ որում՝ Ղարաբաղի բյուջեին տրվում էր չնչին 1-2%։ Եկամուտների մոտ 15%-ը գնում էր ԼՂՀ հանցավոր խմբավորմանը, իսկ մնացածը՝ Ռուսաստան։
Հայաստանից մատակարարվող զենքերի գողություն և վաճառք։
Ղարաբաղում և շրջակա տարածքում թմրանյութերի աճեցում։ Թմրանյութերի վաճառքը կատարվում էր Ղարաբաղում, Հայաստանում և այլ երկրներում։
Կեղծ հայկական անձնագրերի պատրաստում՝ ղարաբաղյան գրանցումով։
Անմեղ զինվորների և գործարարների դեմ կեղծ քրեական գործերի հարուցում։ 1994-ից մինչև 2018 թվականը բանտերում սպանվել է 1078 մարդ, հիմնականում՝ Շուշիի բանտում։
1994 թվականին Ղարաբաղի 1134 հայկական ընտանիքների տներից և բնակարաններից ապօրինի զրկելը՝ օգտագործելով աբսուրդ պատճառաբանություն, թե ովքեր չեն մասնակցել պատերազմին և բացակայել են, այլևս չեն կարող ապրել իրենց տներում։
1994-ից մինչև 2018 թվականը ԼՂՀ հանցավոր խմբավորումը 16,000-18,000 հայ զինվոր է ստիպողաբար ներգրավել հետևյալ աշխատանքներում՝ գեներալների և սպաների շքեղ տներ կառուցում, Հադրութի շրջանի անտառահատման և այլ աշխատանքներում, շինարարություն, խաղողի հավաք, Ղարաբախ Տելեկոմ ընկերության համար խրամատներ փորելը և այլն։
Զորակոչային բիզնես
Կեղծ բանկային քարտերի տրամադրում՝ բացակայող արցախցիների անունով
«Հայաստան» հիմնադրամի գումարների և բարերարների նվիրատվությունների գողություն
«Մեռած հոգիներ» բոլոր պետական հաստատություններում
Թալան Արցախի 7 շրջաններում
Մարդկանց խոշտանգումներ
Մեծ չափերի գողություններ «Արցախէներգո»-ում
Սարսափելի փողերի լվացում Ղարաբաղի Պաշտպանության Բանակում
Եվս մեկ գործունեության ոլորտ՝ Հայաստան։
Իշխանության զավթում՝ Հայաստանի դատախազության, ԱԱԾ, ՆԳՆ և ՊՆ աշխատակիցների զանգվածային սպանությունների միջոցով։ Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի սպանությունները։
Բանկային համակարգի զավթում, որտեղ բանկերը անմիջապես պատկանում են ԼՂՀ հանցավոր խմբավորմանը կամ ձևակերպված են կեղծ անձանց անունով. «Արցախբանկ», «Արարատբանկ», «Կոնվերսբանկ», «Արդշինբանկ», «Յունիբանկ» և այլ բանկեր։
Հանքերի զավթում
Ավելի քան 250 խոշոր ձեռնարկությունների և գործարանների զավթում («Աշտարակ կաթ» սխեմայով զավթում)
Գլխավոր աղահանքերի զավթում
Քրեական աշխարհին միացում և ողջ երկրում ռեկետ՝ 50/50 համակարգով
Հայաստանի լավագույն հյուրանոցների զավթում
Հայաստանի լավագույն բժշկական կլինիկաների զավթում
Սևանի ապօրինի կառուցապատում և լճի շուրջ լավագույն հողերի զավթում։
Ստեղծվել է երգի թատրոն, որի պատասխանատուն ղարաբաղցի կոմպոզիտորն էր։ Արտիստները տասնամյակներ շարունակ օգտագործվել են Ղարաբաղի կլանի քարոզչության համար։
Հայ մեծանուն նկարիչների կեղծած նկարների վաճառք։
Կեղծ հայկական անձնագրերի տրամադրում և հետագայում անձնագրային բաժնի ղեկավարների սպանություն (ինքնասպանության անվան տակ), ներառյալ Ջերմուկում տեղի ունեցած սպանությունը։
Մանկահասակ ների վաճառք՝ ղարաբաղյան կլանի ղեկավարի նախկին կնոջ հովանու ներքո (ով կոծկում էր քրեական գործերը)։
Մաքսատներում հափշտակություններ և դրանց վերահսկումը ղարաբաղյան հանցավոր խմբավորման անդամների կողմից։
Փայտանյութի հափշտակություն դաշնակցականների հետ համատեղ՝ Տավուշի մարզում։
Հափշտակություններ Հյուսիս-Հարավ ճանապարհի վրա։
Նախիջևանից Ադրբեջան երկաթգծի գողություն, որը անցնում էր Սյունիքի տարածքով։ Սերժի հրամանով դա իրականացրել է Գորիսի ռազմական ստորաբաժանման հրամանատարը։ Ռուսներին տվել են կաշառք և ողջ մետաղը տեղափոխել են Իրան։
Ղարաբաղի շուրջ 7 շրջանների բնակեցման պատրվակով հորինված կեղծ ծրագիր, որի վրա ղարաբաղյան հանցավոր խմբավորումն բյուջեից գումարներ էր հատկացնում։ Տեղերում մարդկանց տրվում էր իրենց հասանելիք գումարի միայն 50%-ը։
Բիզնես Հայաստանի բանտերում։
Բիզնես հեռախոսների ոլորտում։
Երկրի ողջ դատական համակարգը, որտեղ կապերի միջոցով նշանակվում էին ղարաբաղցի դատավորներ։
Քրեական աշխարհի վերահսկում և սպանությունների պատվերներ։
Հայաստանի լրատվամիջոցների վերահսկում և դրանց միջոցով սուտ օրակարգի և զրպարտության տարածում։
Եվ երրորդ ոլորտը՝ վերահսկողությունը սփյուռքում։
Ամենամյա դրամահավաք «Հայաստան» հիմնադրամի միջոցով, և այդ գումարների գողություն հենց հավաքման փուլում։ Սփյուռքի հիմնադրամի աշխատակիցների մեծ մասը նշանակվել են ԼՂՀ հանցավոր խմբավորման հրամանով։
Տարբեր երկրներում դեսպանների նշանակումը և դեսպանատների վերահսկողությունը։
Ռուսաստանի բազմաթիվ համայնքների ղեկավարների պաշտոնում նշանակվել են ԼՂՀ հանցավոր խմբավորման ներկայացուցիչներ, ովքեր վերահսկում են համայնքները։
ԼՂՀ հանցավոր խմբավորման պատվերով կազմակերպված սպանություններ Ռուսաստանում, Ուկրաինայում և Ղազախստանում։
Եզրասի հետ համատեղ գումարների լվացում հայկական եկեղեցիների շինարարության անվան տակ։
Ֆինանսական ռեկետ ավելի քան 15,000 հայ գործարարների նկատմամբ Ռուսաստանում։
Տեղեկատվության փոխանցում ռուսական անվտանգության ծառայությանը (ՖՍԲ) և հաշվետվություններ ԼՂՀ ներկայացուցչության միջոցով։
Կեղծ հայկական կոնյակի արտադրություն Ռոստովում։
Թմրանյութերի արտադրություն և տարածում Ռուսաստանում։
Վերահսկողություն ԼՂՀ կլանի կողմից Վլադիմիրի մարզում (Կոլչուգինո), Ստավրոպոլի երկրամասում (Յեսենտուկի) և Ռոստովում՝ ռեկետ և պատվերով սպանություններ։
Կաշառքների միջոցով գումարներ յուրացնող շինարարական ընկերութթյուններ
Լրատվամիջոցներ, որոնք վարում են հակահայկական պետական քարոզչություն։
Ղարաբաղյան կլանն ու ամբողջ հանցավոր խմբավորումը սկզբում ստեղծվել են ԽՍՀՄ ԿԳԲ-ի կողմից՝ հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև վեճ սերմանելու, հայոց պետությունը թուլացնելու և տարածաշրջանը վերահսկողության տակ պահելու նպատակով։
35 տարվա ընթացքում Ղարաբաղյան կլանը մեր կյանքը վերածեց դժոխքի՝ մեզ ծածկելով դագաղներով և մեր ժողովրդին դարձնելով հիվանդ մարդիկ։
Ահա թե ինչ չարիքի դեմ է պայքարում հայոց պետությունը, և այդ չարիքը պատերազմում է Նիկոլ Փաշինյանի դեմ։ Այս չարագործությունների համար Աստված արդեն պատժել է ԼՂՀ հասարակությանը և վտարել այն տեղերից, որտեղ նրանք հազարամյակներով ապրել են։
Ամենաամոթալին այն է, որ 150,000 արցախցիներից միայն Ռոման Բաղդասարյանն է համարում ԼՂՀ հանցավոր խմբավորման գոյությունը աղետ, իսկ մնացած արցախցիները հիացած էին 35 տարի շարունակ և նույնիսկ մեկ հոդված չեն գրել այս ամենի անթույլատրելիության մասին։
Թերևս այսօր դուք կգտնեք ուժ և կքննադատեք Ղարաբաղյան կլանին։
Հեղինակ՝ Ռոման Բաղդասարյան
