France Football-ի վարկածով Մադրիդի «Ռեալը» ճանաչվել է տղամարդկանց ֆուտբոլի տարվա լավագույն ակումբ:
«Ռեալը» նախորդ մրցաշրջանում նվաճել է Իսպանիայի Լա լիգայի տիտղոսը, Սուպերգավաթը և Չեմպիոնների լիգայի գավաթը:
Հիշեցնենք, որ «Ռեալի» պատվիրակությունը բոյկոտել և չի մասնակցել Փարիզում կայացած մրցանակաբաշխությանը:
Կատալոնական «Բարսելոնան» էլ լավագույնի մրցանակը ստացել է կանանց ֆուտբոլում: Կատալոնական ակումբի կանանց թիմը նախորդ մրցաշրջանում հաղթել էր Իսպանիայի առաջնությունում և Չեմպիոնների լիգայում:
