Չինաստանում սկսվել է թռչող մեքենաների՝ աշխարհում առաջին գործարանի շինարարությունը (տեսանյութ)

Չինաստանի հարավային Գուանդուն նահանգի մայրաքաղաք Գուանչժոուում սկսվել է թռչող մեքենաների՝ աշխարհում առաջին գործարանի շինարարությունը:

Այս մասին հայտնել է  Xinhua գործակալությունը՝ նշելով, որ արտադրական բազան ներկայացվել է որպես «աշխարհում առաջին թռչող մեքենաների զանգվածային արտադրության հաստատություն»:

Գործարանի առաջին հատվածում, որն ընդգրկում է 18 հեկտար տարածք, կարտադրվի Land Aircraft Carrier թռչող մեքենայի օդային մոդուլը, որի տարեկան նախագծված հզորությունը կազմում է 10,000 միավոր:

Land Aircraft Carrier-ի անձնակազմով փորձնական թռիչքներն արդենմի քանի անգամ իրականացվել են, դրանք ավարտվել են սեպտեմբերին:

Նախատեսվում է մոդելի նախնական վաճառքը սկսել մինչև տարեվերջ:

Տեսանյութ https://t.me/lragroghcom/1380

Կիսվել սոց․ ցանցերում