Արգենտինայում 10 հարկանի հյուրանոց է փլուզվել. փլատակներում մարդիկ կան (տեսանյութ)

Արգենտինայում տասը հարկանի կառույց է փլուզվել, որում գործել է «Դուբրովնիկ» հյուրանոցը. փլատակների տակ մարդիկ կան:

Ինչպես հայտնել է TN հեռուստաալիքը, ըստ տեղի իշխանությունների՝ շենքում մոտ ինը աշխատող է եղել, որոնք զբաղվել են քաղաքապետարանի կողմից չհաստատված շինարարությամբ:

«Տասը հարկանի շենքը, որտեղ գտնվում էր «Դուբրովնիկ» հյուրանոցը, փլուզվել է: Իրականացվում են փլատակների մաքրման աշխատանքներ՝ մարդկանց փրկելու համար»,- ասված է Վիլլա Գեսելի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

Տեղում աշխատում են հրշեջ-փրկարարական ծառայությունները, բժիշկներն ու անվտանգության ծառայությունները։ Այնտեղ է ժամանել նաեւ Բուենոս Այրես նահանգի անվտանգության նախարար Խավիեր Ալոնսոն։

 

https://t.me/lragroghcom/1383

Կիսվել սոց․ ցանցերում