Ստեղծվել է ոստիկանության կայքի կեղծ կրկնօրինակը. ՆԳՆ-ն հորդորում է զերծ մնալ անձնական տվյալներ լրացնելուց

Ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ համացանցում հայտնվել է police-am.info վեբկայքը, որը ՆԳՆ ոստիկանության www.police.am կայքի կրկնօրինակն է։

«Հայտնում ենք, որ police-am.info-ն կեղծ կայք է, որևէ կապ չունի ՆԳՆ ոստիկանության www.police.am կայքի հետ: Հորդորում ենք զերծ մնալ անծանոթ կայքերում կամ էջերում անձնական տվյալներ լրացնելուց:

ՆԳՆ ոստիկանության անունից ցանկացած տեղեկատվության հետևել բացառապես պաշտոնական լրահոսի միջոցով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կիսվել սոց․ ցանցերում