Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վազգեն (Բագրատ) Գալստանյանի գաղափարները տարածող տելեգրամյան ալիքը տեղեկություն էր տարածել, որ նա երկու օրով մեկնում է արտերկիր՝ բուժման նպատակով:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, անդրադառնալով այս հայտարարությանը, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.
«Փորլուծության պատրվակով արտերկիր թռնող ընդդիմադիրները նպատակ ունեն ընդամենը խղճահարություն առաջացնել:
Էս երկրում բժիշկ չկա՞, հիվանդանոց չկա՞, թե՞ դեղամիջոց չկա:
Բնականաբար, կան բոլոր պայմանները, բայց հայրենիքի փրկիչները նախընտրում են փրկվել արտերկրում՝ հատուկ սորտ են:
Այդպես էլ չհասկացան, որ քաղաքական իմպոտենտությունը անհնար է հիվանդանոց գնալով ու խղճահարությամբ բուժել»:
