Իսպանիայում եռօրյա սпւգ է հայտարարվել

Իսպանիայի կառավարությունը եռօրյա պաշտոնական սուգ է հայտարարել հորդառատ անձրևների և ջրհեղեղների զոհերի կապակցությամբ․ զոհվել է առնվազն 72 մարդ, մի քանիսն անհետ կորել են։

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Իսպանիայի տարածքային քաղաքականության նախարար Անխել Վիկտոր Տորեսի խոսքերը մամուլի ասուլիսից։

«Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը խոսել է Նորին Մեծություն թագավորի հետ և նրան պաշտոնական եռօրյա սգո հրամանագիր է տվել՝ հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-ին և 2-ին»,- ասել է նա մամուլի ասուլիսում։

Նախարարը ափսոսանք է հայտնել, որ չի կարող պաշտոնական տվյալներ տրամադրել անհայտ կորածների ստույգ թվի մասին, սակայն վստահեցրել է, որ Մադրիդը կաշխատի տարածաշրջանային կառավարությունների հետ՝ հնարավորինս արագ օգնելու տուժածներին։ Նրա խոսքով՝ նյութական վնասը եղել է «շատ զգալի», թեև երկրի համար ամենածանրը մարդկային կորուստներն են։

Նա նաև վստահեցրել է, որ Նախարարների խորհրդի հաջորդ նիստում փոթորիկի հետևանքով տուժած տարածքները կհայտարարվեն որպես «աղետի գոտիներ»։

Կիսվել սոց․ ցանցերում