Լեհաստանում շարունակվող մինչև 20 և 23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը հերթական ոսկե մեդալն է նվաճել։
Աննա Ամրոյանը (76 կգ) Մ20 տարեկանների պայքարում երկամարտի 228 կգ (100+128) արդյունքով դարձել է հաղթող։ Նա պոկում վարժությունում երրորդն է եղել և արժանացել բրոնզե մեդալի, իսկ հրում վարժությունում հավասարը չի ունեցել ու նվաճել է ոսկե մեդալ։
Մրցաշարում Հայաստանից ոսկե մեդալակիր էին դարձել նաև Ժորա Գրիգորյանը (Մ20, 55 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (Մ20, 59 կգ),Գառնիկ Չոլակյանը (Մ23, 61 կգ), Գոռ Սահակյանը (Մ23, 73 կգ) և Նարեկ Մկրտչյանը (Մ20, 81 կգ), իսկ Ռաֆիկ Մինասյանը (Մ20, 61 կգ) արժանացել է արծաթե մեդալի։