Իսրայելի պաշտպանության բանակի տանկերը գնդակոծել են Գազայի հատվածի հյուսիսում գտնվող ինդոնեզիական հիվանդանոցը։ Այս մասին հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը։
Կրակ բացելու պատճառը չի նշվում։
Ինչպես ընդգծում է հեռուստաալիքը, բուժհաստատությունը շարունակում է գործել և դեղորայքի ու վառելիքի սուր պակաս է զգում։
