Մասիսում հին քրեաօլիգարխիկ համակարգի ազդեցությունը թուլացնելու գործընթաց է ընթանում, և ես դա դրական եմ գնահատում։ Ողջունելի է, որ քրեաօլիգարխիկ համակարգի դեմ միայն ես և Նիկոլ Փաշինյանը չենք պայքարում, այլ նաև Մասիսի ներկայիս իշխանությունն է այն արմատախիլ անում։
Ինձ համար սկզբունքային տարբերություն չկա՝ այդ գործընթացը նախաձեռնում է գործող իշխանությո՞ւնը, թե՞ պետության ապագայով մտահոգ որևէ այլ պետական պաշտոնյա։
Կարևորը ոչ թե այն է, թե ով է իրականացնում փոփոխությունը, այլ այն, թե ինչ արդյունք է այն տալիս պետությանը և ժողովրդին։
Եվ այո՛, ես գնահատում եմ Մասիսի քաղաքային իշխանությունների աշխատանքը, ինչպես նաև ՀՀ Մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած այն քաղաքականությունը, որն ուղղված է պետական կառավարման համակարգը հին քրեաօլիգարխիկ բարքերից ազատելուն։
Բայց այստեղ կա նաև մեկ այլ հանգամանք, որի մասին լռել չեմ պատրաստվում։
Խոսքը Մասիս համայնքի Ազատաշեն բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Սարգիս Ստեփանյանի մասին է։
Նա քաղաքականապես առնչություն է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և այն շրջանակների հետ, որոնց գործունեությունը ես գնահատում եմ որպես հին օլիգարխիկ համակարգի դրսևորում։
Հիշեցնեմ նաև, որ տարիներ շարունակ Հայաստանում ընտրակաշառքի և վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ բարձրաձայնվել են բազմաթիվ մեղադրանքներ։
Սակայն յուրաքանչյուր անձի կոնկրետ մասնակցությունը նման գործողություններին պետք է ունենա իր քաղաքական գնահատականը։
Իմ սկզբունքային դիրքորոշումը հստակ է․ եթե որևէ պաշտոնյայի մասնակցությունը ընտրակաշառքի, ապօրինի քաղաքական ազդեցության կամ այլ հակաօրինական գործողությունների կասկածվում է, դա պետք է առերեսման առարկա դառնա, իսկ այդ անձը պետական կառավարման համակարգում տեղ չպետք է ունենա։
Պետական պաշտոնը որևէ քաղաքական խմբավորման սեփականությունը չէ։
Պետական պաշտոնը ժողովրդի վստահությունն է։
Ես չեմ բաժանում պետական պաշտոնյաներին իշխանականների և ընդդիմադիրների, երբ խոսքը պետության շահի պաշտպանության մասին է։
Եթե պետության համար ճիշտ գործ են անում, գնահատում եմ Դավիթ Համբարձումյանին էլ, Նորայր Հակոբյանին էլ։
Եվ այո՛, քրեաօլիգարխիան պետք է վերանա, դա աներկբա է։
Եվ կապ չունի, թե ում ձեռքով է այդ քաղաքական դագաղի վերջին մեխը խփվում։
Աներկբա ասում եմ դա։
Ով պետությունը ծառայեցնում է նեղ խմբային շահերին, պետք է գնա քաղաքական հանգուցյալների վերջին կայարան։ Դա է նրա տեղը։
Ինձ համար քաղաքական պայքարի նպատակը մարդկանց պարզապես փոխելը չէ։ Նպատակը համակարգը փոխելն է, որպեսզի հին բարքերը նոր անուններով չվերադառնան ՄԱՍԻՍ։
Քրեաօլիգարխիկ համակարգի դեմ պայքարը պետք է լինի ոչ թե ընտրովի, այլ սկզբունքային, օրինական և մինչև վերջ հետևողական։
Հ․Գ․ Դրսի ժողովրդին էլ պետք է իրականությունը ճիշտ ներկայացնենք։ Ոչ թե ասենք, թե Մասիսի քաղաքային իշխանությունները ճնշում են գործադրել ՔՊ-ի վրա, այլ հստակ ասենք՝ մի՛ մոլորեցրեք ժողովրդավարություն պահանջողներին։
Մասիսի իշխանություններն արմատախիլ են անում հին քրեաօլիգարխիկ համակարգի և ընտրակաշառքի հետ կապվող շրջանակների ազդեցությունը, որպեսզի այդ քրեաօլիգարխիկ պիտակը չկպնի նաև իրենց։
Ձեզ զեկուցողներին ասեք՝ թող իրականությունը ներկայացնեն այնպես, ինչպես կա։ Իմ գնահատմամբ՝ Ձեզ մոլորեցնում են Ձեր իսկ թիմակիցները՝ թաքցնելով այն տեղեկությունները, որ Մասիսում բացահայտվել են քրեաօլիգարխիկ համակարգի հետ ենթադրյալ կապեր, և հենց այդ հանգամանքով է պայմանավորված ընտրակաշառքի հետ կապվող անձի հեռացումը։ Եթե դա այդպես է,
Ձեզ ամբողջությամբ չեն զեկուցում։
Հ․Գ․Գ․
ՊԵՏՔ Է ԱՌԵՐԵՍՎԵՆՔ ՓԱՍՏԵՐԻՆ․ ՔՐԵԱՕԼԻԳԱՐԽԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԵՋ ՏԵՂ ՉՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ
Վանիկ Նիկոյան
