Անգլիայի Լիգայի գավաթի 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» մրցակցի դաշտում 1-2 հաշվով պարտվել է Լոնդոնի «Տոտենհեմին» ու ավարտել մրցելույթը մրցաշարում։
Լոնդոնյան ակուկբից առաջին խաղակեսում աչքի են ընկել գերմանացի Տիմո Վերներն ու սենեգալցի կիսապաշտպան Պապե Սարը: Մրցակիցը կարողացել է պատասխանել միայն պորտուգալացի Մատեուշ Նունյեսի դիպուկ հարվածով։
Լոնդոնի «Չելսին» նույնպես լքել է պայքարը, հյուրընկալվելիս պարտվելով «Նյուքասլին»` 0-2։
«Մանչեսթեր Յունայթեդը» 5-2 հաշվով հաղթել է «Լեսթերին»:
«Լիվերպուլը» արտագնա խաղում 3-2 հաշվով հաղթել է «Բրայթոնին»։
«Արսենալը» նույնպես քառորդ եզրափակչում է: Լոնդոնցիները հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթելեն Անգլիայի երկրորդ լիգան ներկայացնող «Պրեսթոնին»
Մրցաշարի քառորդ եզրափակչի վերջին մասնակիցը դարձել է «Քրիսթալ Փելասը», որը 2-1 հաշվով հաղթել է «Ասթոն Վիլային»։ Պայքարը շարունակում են նաև «Բրենթֆորդն» ու «Սաութհեմփթոնը»: Ակումբներն իրենց մրցակիցներին իմանալու են վիճակահանության միջոցով։
