Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի թվում որոշում ընդունեց օտարել Պետական բժշկական համալսարանին պատկանող շինությունը։
Որոշման հիմնավորման մեջ գրված է. «Ըստ Կոմիտեում առկա տեղեկատվության՝ Գույքը շահագործման է հանձնվել 1960 թվականին։ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոց թիվ 60 հասցեում գտնվող գույքը նախկինում անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված է եղել «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին, որից հետագայում առանձնացվել է գույքի մի մասը և գրանցվել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոց թիվ 60/2 հասցեով ու ներկայումս հանդիսանում է որպես երկու առանձին գույքային միավորներ, սական տարիներ ի վեր գույքը փաստացի չի շահագործվում և գտնվում է կիսավեր վիճակում։
Ներկայացված նախագծով առաջարկվում է աճուրդով օտարման ենթակա ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ Կոմիտե) ամրացված, պետական սեփականություն հանդիսացող Գույքի վաճառքի մեկնարկային գինը՝ 2023 թվականի հուլիսի 27-ի դրությամբ Գույք 1-ի և Գույք 2-ի, համապատասխանաբար 1 397 200 000 (որում ներառված հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը, 846 100 000 ՀՀ դրամ) ՀՀ դրամ և 450 100 000 (որում ներառված հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը, 390 300 000 ՀՀ դրամ) ՀՀ դրամ, գնահատված շուկայական արժեքների հանրագումարի 100 տոկոսի չափով՝ 1 847 300 000 ՀՀ դրամ,
Գնորդը պարտավոր է վճարել նաև Գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը՝ 1 387 379.46 ՀՀ դրամ գումարը (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը), որը ենթակա է վճարման մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում՝ «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան հաշվին ու չի համարվում գույքի վաճառքի գնի մաս»։