Հայաստանն այսօր նշում է Անկախության 35-րդ տարեդարձը

Այսօր Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձն է:

1991 թվականի հենց այս օրը կազմակերպվեց հանրաքվե, որին մասնակցեց Հայաստանի բնակչության ավելի քան 95 տոկոսը:

Իսկ հանրաքվեի մասնակիցների 99 տոկոսից ավելին «Այո՛» ասաց անկախությանը, «Այո՛» պատասխանեց «Համաձա՞յն եք, որ Հայաստանը լինի անկախ, ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին:

2 օր անց արդեն Հայաստանի Գերագույն խորհուրդը, հիմք ընդունելով հանրաքվեի արդյունքները, հռչակեց Հայաստանի Հանրապետությունն անկախ պետություն:

Անկախությունը հռչակելուց հետո անհրաժեշտ էր կայացնել ու պաշտպանել:
Հռչակմանը հաջորդեց ճանաչման գործընթացը, 1992-ի մարտի 2-ին արդեն մեր երկիրը դարձավ ՄԱԿ-ի լիիրավ անդամ:

Կիսվել սոց․ ցանցերում