Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով զпհերի թիվը շարունակում է աճել

«Իսպանիայում փոթորկի և դրան հաջորդած ջրհեղեղի հետևանքով 140 մարդ Է զոհվել»,- հայտնում է Էֆե գործակալությունը:

Հիշեցնենք որ, երեքշաբթի անձրևները հեղեղումներ են առաջացել Իսպանիայի հարավային և արևելյան շրջաններում:

Ոստիկանությունն ու փրկարար ծառայությունները ուղղաթիռներ են օգտագործել մարդկանց տներից և մեքենաներից տարհանելու համար:

Նշենք որ Վալենսիայում վտանգի «կարմիր» մակարդակ էր գրանցվել։

Իսպանիայի արտակարգ իրավիճակների արձագանքման ստորաբաժանումներից ավելի քան 1,000 զինվորներ տեղակայվել են ավերված տարածքներում:

Կիսվել սոց․ ցանցերում