Նարեկ Մալյան. «Սրբազան շարժման» կանխատեսելի տապալումը արդեն փաստ է

Հրապարակախոս, հասարակկան գործիչ, գրող Նարեկ Մալյանը, արձագանքելով Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հարցազրույցին, գրում է.

«Դիտեցի Բագրատ սրբազանի հարցազրույցը, չնայած արդեն շատ դժվար է դարձել սրբազանի խոսքը լսելը, բայց հաղթահարեցի:

Զրո ծրագիր, զրոյին մոտ բովանդակություն, փոխարենը լիքը ամբարտավանություն և մունաթ:
Ցավում եմ, որ շատ կարգին ու հայրենասեր մարդիկ հույսով են նայել Բագրատ սրբազանի գործողություններին, որոնց միակ շահառուն արդյունքում եղան ու մնում են գործող իշխանությունները:

Ամիսներ առաջ, ինձ բանտում այցելած պատգամավորներից մեկը, ով շարժման անկեղծ նվիրյալ առաջնորդներից էր,  հարցրեց թե ինչու չեմ աջակցում «Սրբազան շարժմանը»: Ես պատասխանեցի, որ սրբազանը իմ լռությունը կարող է համարել աջակցություն:

Սիրելիներս, «սրբազան շարժման» կանխատեսելի տապալումը արդեն փաստ է: Վստահության կրեդիտը այլևս չկա:

Տապալումը երկու պատճառ ունի
1. Վարչապետի թեկնածուի ծայրահեղ սխալ ընտրությունը (պարտադրումը):
2. Իշխանափոխության ծրագրի իսպառ բացակայությունը:
Մոտ օրերս ինչ որ ֆորմատով կանդրադառնամ վերը նշածներին ու կանեմ նաև մի քանի բացահայտում»։

 

Աղբյուր` Panorama.am
Կիսվել սոց․ ցանցերում