Երբեք մի վիճիր ավանակի հետ․․․Իմաստուն առակ, որը պետք է իմանան բոլորը

Երբեք մի վիճիր ավանակի հետ․․․Իմաստուն առակ, որը պետք է իմանան բոլորը։Երբ տգիտությունը ճչում է, ինտելեկտը լռում է․․․

Ավանակն ասում է վագրին․

-Խոտը կապույտ է։

Վագրը պատասխանում է․

-Ոչ, կանաչ է։

Կենդանիների միջև լուրջ վեճ է ծագում, ու չկարողանալով համաձայնության գալ՝ նրանք որոշում են գնալ անտառի արքայի մոտ, որպեսզի լուծեն տարաձայությունները։Հեռվից տեսնելով գահին նստած առյուծին, ավանակը գոռում է․

-Ձեր ընդ գերազանցություն, ճիշտ չէ արդյո՞ք, որ խոտը կապույտ է։

Առյուծը պատասխանում է․

-Հա, ճիշտ է, կապույտ է։

Ավանակն ուրախանում է ու շարունակում․

-Իսկ վագրը ինձ հետ համաձայն չէ, վիճում է ու բարկացնում ինձ։ Խնդրում եմ, պատժեք նրան։

Առյուծը հայտարարում է․

-Վագրը 5 տարով կպատժվի․ նա խոսելու իրավունք չի ունենա։

Ավանակը ուրախ-ուրախ թռչկոտելով ու երգելով վազում, գնում է․

-Խոտը կապույտ է, խոտը կապույտ է․․․

Վագրն ընդունում է իր պատիժը, բայց որոշում է հարցնել առյուծին․

-Բայց ինչի՞ համար պատժեցիք ինձ, չէ որ խոտը կանաչ է։

-Այո, իսկապես կանաչ է։

-Իսկ այդ դեպքում ինչու՞ եք պատժում ինձ։

Առյուծը պատասխանում է․

-Պատիժը կապ չունի խոտի գույնի հետ։ Դու պատժվել ես նրա համար, որ քեզ նման խիզախ ու անվախ կենդանին ծախսում է ժամա նակը՝ ավանակի հետ վիճելու վրա։ Դա էլ բավական չէ, նման հիմար հարցով գալիս ես ինձ մոտ։

Ժամանակի վատագույն վատնումն է՝ հիմարների հետ վիճելը, ում չի հետաքրքրում ոչ ճշմարտությունը, ոչ իրականությունը, և ով կարևորում է միայն սեփական համոզմունքների և իլյուզիաների հաղթանակը։Ժամանակը մի ծախսեք անիմաստ վեճերի վրա։ Հատ կապես երբ ձեր դիմաց այնպիսի մեկն է, ում համար կարևոր է միայն իրավացի լինելը, անգամ եթե նրանք հեռու են ճշմարտությու նից։

Կիսվել սոց․ ցանցերում