Եթե դուք տառապում եք անքնությունից՝ պարզ տեխնիկա, որը կօգնի ձեզ արագ և խորը քնել

Հաճախ, չնայած հոգնածությանը, արագ քնել չի ստացվում: Քնի պակասը կարող է բազմաթիվ հիվանդությունների զարգացման գործոն դառնալ, այդ թվում՝ գիրության, արյան բարձր ճնշման և սրտի հիվանդության: Այս մասին գրում է The Independent-ը։

Հրատարակությունը առաջարկում է հեշտ, բայց արդյունավետ մեթոդ, որը կօգնի արագ քնել։ Նշվում է, որ այս հնարքն օգտագործվում է բրիտանական բանակում․

թուլացրեք մարմնի և դեմքի բոլոր մկանները,

խորը շնչեք և արտաշնչեք,

համոզվեք, որ ուսերը վեր բարձրացած չեն, իջեցրեք դրանք հնարավորինս ցածր և ձեր ձեռքերն ազատ
պահեք մարմնի երկայնքով, դաստակները ևս թուլացրեք,

պատկերացրեք, թե ինչպես է ջերմության ալիքը շարժվում գլխից մինչև մատների ծայրերը, այնուհետև
սրտից դեպի ոտքերի մատները,

խորը շունչ քաշեք և դանդաղ արտաշնչեք՝ թուլացնելով կրծքավանդակը, ստամոքսը, ազդրերը, ծնկները, ոտնաթաթերը,

փորձել չմտածել 10 վայրկյան,

պատկերացրեք, որ պառկած եք նավակի մեջ լճի մեջտեղում և նայում եք երկնքին,

փորձեք մանրամասն պատկերացնել տեսարանը և ձեր զգացումները։

Մասնագետները կարծում են, որ 6 ամիս պրակտիկայից հետո այս մեթոդը 96%-ի դեպքում օգնում է լիովին հաղթահարել անքնությունը։

Կիսվել սոց․ ցանցերում