Ռпւսաստանը անհրաժեշտության դեպքում միջпւկային զե նք կկիրառի.Մեդ վեդև

Ռուսաստանը պատրաստ է օգտվել միջուկային զենքից, եթե ստիպված լինի պաշտպանել իր գոյությունը, այս մասին RT-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։

Մեդվեդևը նշել է, որ ԱՄՆ-ում դժվար թե երրորդ համաշխարհային պատերազմ ցանկանան, բայց այնտեղ, չգիտես ինչու, կարծում են, որ «ռուսները երբեք չեն անցնի որոշակի գիծ»:

Մեդվեդևի խոսքով՝ ամերիկացիները սխալվում են, և եթե խոսքը գնում է Ռուսաստանի Դաշնության գոյության մասին, ինչի մասին բազմիցս խոսել են նախագահ Վլադիմիր Պուտինը և այլ քաղաքական գործիչներ, երկիրն այլ ընտրություն չի ունենա: 

Անվտանգության խորհրդի փոխնախագահը հավելել է, որ յուրաքանչյուր մարդ, ով ստանձնում է միջուկային պետության նախագահի պաշտոնը, պարտավորվում է պաշտպանել երկիրը մինչև վերջ, դա վերաբերում է նաև Ռուսաստանին:

Թարգմ․ Ժաննա Պողոսյան

Կիսվել սոց․ ցանցերում