Սագը թռիչքի ժամանակ կոտրել է Boeing ավիաընկերության ինքնաթիռի դիմապակին

Սագը կոտրել է կանադական Flair Airlines ավիաընկերության Boeing 737 Max-ի դիմապակին թռիչքի ժամանակ, ինքնաթիռը կարողացել է վերադառնալ օդանավակայան, հայտնում է Business Insider-ը՝ հղում անելով Կանադայի տրանսպորտի անվտանգության վարչությանը։

«Կանադայի տրանսպորտի անվտանգության խորհուրդը հայտնել է, որ ինքնաթիռը հարվածել է սագերի երամին, և նրանցից առնվազն մեկը բախվել է դիմապակուն»,-գրում է թերթը։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել F8641 Toronto-Winnipeg չվերթի օդանավակայանից օդ բարձրանալուց անմիջապես հետո։ Այնուհետև ինքնաթիռը կարողացել է վերադառնալ Տորոնտոյի օդանավակայան:

Կիսվել սոց․ ցանցերում