Սուպեր Սաքոն ինձանից նեղացել է, չեմ կարծում, որ վիրավորել եմ․Արա Ղազարյանը պատրաստ է ներողություն խնդրել

Starnews.am-ը գրում է․

«Օձի լեզու» հաղորդման այս անգամվա թեմաները ևս ամենասուր ու ամենա սպասվածներից էին։

StarNews-ը հետևեց Արա Ղազարյանի ու Մհեր Բաղդասարյանի քննարկումներին և առանձնացրեց հետաքրքիր մտքերը։

Հաղորդման ընթացքում խոսվեց Սուպեր Սաքոյի մասնակցությամբ հաղորդման մասին,որը մեծ քննարկումների ալիք էր բարձրացրել: Պարզվում է հաղորդումից հետո Մհերի և Արա Ղազարյանի քննարկումից Սուպեր Սաքոն նեղացել է Արայից:

«Սուպեր Սաքոն ՝մարդը լինելով քննարկվող կերպար և ստեղծելով այդ քննարկվող կերպարը, պարզվում է ինձանից նեղացել է: Ես կարծում էի այդ հոլիվուդյան նյուխն իրա մեջ կա։ Այստեղ էլ նույնիսկ գումար են տալիս երբեմն հակագովազդ անելու համար,որովհետև դա գովազդի ամենալավ ձևն է։ Ինչու՞ է հատկապես ինձանից նեղացել, որովհետև համարում է ,որ մենք տասնամյակներ շարունակ իրար ճանաչում ենք և ավելի շատ իրավունք ունի ինձանից նեղանալու։ Լրագրողը ոչ պրոֆեսիոնալ էր և եկել էր փողոցից։Այդ աղջկա թեթև ձեռքով Սուպեր Սաքոն դարձավ  քննարկումների առարկա և քարկոծման թեմա։ Մենք էլ ենք անդրադարձել  այդ թեմաին,բայց նրա անձի շուրջ վիրավորանք չենք հասցրել:

Սաքո ջան, եթե ես ինչ-որ բան եմ ասել և վիրավորել քո անձը, ես պագոններ չունեմ, պատրաստ եմ ներողություն խնդրել,բայց չեմ կարծում, որ քո անձը վիրավորել եմ։

Մենք քննարկել ենք թեման ,որը կապված էր հանրային հեռուստաընկերության հետ և էլի եմ կարծում, որ Հանրայինի և հաղորդման թեթև ձեռքով լիքը մարդիկ սկսեցին այլ կերպ  մտածել քո մասին, իսկ դա կարող էր տեղի չունենալ ընդամենը փոքրիկ մոնտաժային հնարքի շնորհիվ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կիսվել սոց․ ցանցերում