Մասիս համայնքում կառուցվում և հիմնանորոգվում են մանկապարտեզներ
Մասիս համայնքի մի շարք բնակավայրերում սուբվենցիոն և համայնքային ծրագրերի շրջանակում իրականացվում են մանկապարտեզների կառուցման և հիմնանորոգման լայնածավալ աշխատանքներ։
Գետափնյա, Արբաթ, Սիփանիկ, Հայանիստ, Նոր Խարբերդ, Նորամարգ, Դարակերտ և Ղուկասավան բնակավայրերում, ինչպես նաև Մասիս քաղաքում, կյանքի են կոչվում կարևոր ծրագրեր, որոնք ուղղված են նախադպրոցական կրթության հասանելիության ընդլայնմանը, կրթական պայմանների բարելավմանն ու երեխաների համար անվտանգ և ժամանակակից միջավայրի ստեղծմանը։
