Իրшնում 4,3 մագնիտուդով երկրшշարժ է տեղի ունեցել

Իրանի հարավ-արևելքում գտնվող Քերման նահանգի Բարդսիր քաղաքի մոտ 4,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է IRNA-ն։

«Ռիխտերի սանդղակով 4,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել կիրակի երեկոյան՝ Քերմանի Բարդսիրի մերձակայքում»,-ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Քերման նահանգում տեղի ունեցած երկրաշարժն այսօր դարձել է հինգերորդը. կիրակի, ավելի վաղ, իրանական լրատվամիջոցները հայտնել են մի շարք նմանատիպ ցնցումների մասին՝ հյուսիսային Սեմնան նահանգի Գերմսար և Արադան քաղաքներում։ Թազեաբադ քաղաքը սահմանակից է արևմտյան Իրաքին՝ Իրանի Քերմանշահ նահանգին և արևմտյան Լուրեստան նահանգի Օշտորինան քաղաքին։

Կիսվել սոց․ ցանցերում