Գնել Սանոսյանը թпւրք գործընկերոջ հետ քննարկել է Գյումրի-Կшրս երկաթուղու վերագործարկման հնարավորությունները

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուքադիր Ուրալօղլուն Ստամբուլում օրեր առաջ կայացած հանդիպմանը խոսել են Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հնարավորությունների մասին։

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը՝ նշելով, որ խոսել են առկա հնարավորությունների, ենթակառուցվածքների մասին, որոնք չեն օգտագործվում։ Քննարկել են, թե այդ ենթակառուցվածքներն օգտագործելու դեպքում ինչ հնարավորություններ կարող են բացել երկու երկրների և տարածաշրջանի համար: Քննարկվել է նաև Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

«Խոսել ենք չգործող բոլոր ենթակառուցվածքներից, այդ թվում՝ Գյումրի-Կարս երկաթուղուց: Նախնական պատկերացումներ կան, թե ինչքան կարող են տևել վերականգնման աշխատանքները, նաև պատկերացում կա, թե որքան ֆինանսական միջոցներ կպահանջվեն դրա համար»,- ասաց նախարարը:

Եթե ընդհանուր քննարկումներն առաջ գնան, ապա ըստ նախարարի, այդ նախնական մտքերը, հաշվարկները կկենտրոնացնեն, դրանց նախագծի տեսք կտան ու կյանքի կկոչեն:

Կիսվել սոց․ ցանցերում