Ջիլ Բայդենը վարակվել է կորոնավիրուսով

ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենի` COVID-19-ի թեստը դրական է, գրում է Reuters-ը։

Նա վարակվել է կորոնավիրուսով Սպիտակ տան նախագահ Ջո Բայդենի՝ G20 գագաթնաժողովին Հնդկաստան կատարելիք այցի նախաշեմին։

Նշվում է, որ Ջո Բայդենի թեստը բացասական է։ Այս շաբաթ նա պարբերաբար թեստ կհանձնի։

Կիսվել սոց․ ցանցերում