«Կարդալ շատ ուշադիր, պարոն՝ վարչապետի չակերտավոր աջակիցներ»․Նատալի Ալեքսանյանի գրառումը

Կարդալ շատ ուշադիր, պարոն՝ վարչապետի չակերտավոր աջակիցներ, ստորև ներկայացնում եմ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան-ի առաջարկած խաղաղության խաչմերուկ ծրագիրը իր կետերով, խոսքս վերաբերվում է կրկնում եմ, պարոն՝ վարչապետի չակերտավոր աջակիցներին, էս կետերից ո՞ր մեկի մասով եք օգնել Նիկոլ Փաշինյանին բացի խանգարելուց, «թուրքն իմ թշնամին է թեզերեո՞վ», թե Նատալին թուրքա կամ ադրբեջանցի է ասելով, եթե գաղափար չունեք որևե բանից կարդացեք ամոթ չէ, որպեսզի Ձեր աջակցությունը չդառնա խանգարիչ հանգամանք, հիմա ավելի ուշադիր կարդացեք «խաղաղության խաչմերուկ» ծրագրի հիմնական կետերը:
Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը ներկայացվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ հոկտեմբերի 26-ին Թբիլիսիի Սիլկ Ռոուդ ֆորումի ընթացքում, նպատակ ունի բարելավել տարածաշրջանային կապերը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի միջև։ Նախագիծը կենտրոնանում է տարբեր ենթակառուցվածքների՝ ճանապարհների, երկաթուղիների, խողովակաշարերի և էլեկտրականության հաղորդման գծերի վերականգնման և զարգացման վրա՝ տարածաշրջանում խաղաղություն և համագործակցություն ձևավորելու նպատակով։
Ծրագրի հիմնական ասպեկտները
1. Իրավունքի հարգում: Ծրագրի սկզբունքներից է, որ բոլոր ենթակառուցվածքները կգործեն տվյալ երկրների ինքնիշխանության ներքո, և յուրաքանչյուր երկիր պատասխանատու կլինի սահմանային և մաքսային վերահսկողության համար։
2. Ընդլայնում և բարելավում: Գնահատվում են սահմանային անցակետերի ստեղծումը Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև երկաթուղային կապերի կառուցումը, որը կապում է Հայաստանին Ադրբեջանի և դրա անջատված Նախիջևանի հետ։
3. Տարածաշրջանային առավելություններ: Փաշինյանը համոզված է, որ այս տրանսպորտային ճանապարհների վերականգնումը կնպաստի առևտրի և տնտեսական համագործակցությանը, Հայաստանի դիրքն ուժեղացնելով տարածաշրջանում որպես կապող օղակ։
Փաշինյանը նաև հայտնել է, որ այս նախաձեռնությունը կարևոր քայլ է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի հասնելու համար, նշելով, որ նախատեսում են դիվանագիտական հարաբերություններ հաստատել մոտ ապագայում:
Հ.Գ Ուրեմն խելոք նստեք տեղներդ ու թույլ տվեք աշխատենք, կամ գոնե ինքակրթվեք, այսօր ամեն ինչ անվճար է, համացանցում տեղեկատվության պակաս չկա:
Կիսվել սոց․ ցանցերում