Ամուսնական անպտղություն

– Հա՛յր, մեզ մի ամուսնական զույգ է դիմել: Ամուսիններից երկուսն է թալասեմիայի* գաղտնի ախտանիշ ունեն: Նրանք հարցրեցին մեզ արդյո՞ք պետք է երեխա ունենան, թե՝ ոչ: Մենք առաջարկեցինք իրենց հոգևոր հոր հետ խորհրդակցել:

– Հոգևոր հայրերը չեն կարող այդպիսի զույգերին արգելել երեխա ունենալ: Հոգևոր ուսուցիչներն այդպիսի ամուսինների մեջ պետք է պատվասիրություն զարգացնեն, որպեսզի նրանք աշխատեն ինքնազսպում դրսևորել: Եվ պետք է նրանց համբերատարությամբ վերաբերվել:

– Հա՛յր, կան ամուսնական զույգեր, որոնք մեծ հոգևոր կյանքով են ապրում և ցանկանում են երեխա ունենալ, սակայն չի ստացվում:

– Շատ մարդկանց Աստված երեխա չի տալիս, որպեսզի աշխարհի բոլոր երեխաներին սիրելով իրենց սեփականների պես՝ օգնեն նրանց հոգևոր վերածննդի հարցում: Մի մարդ երեխաներ չուներ, սակայն երբ դուրս էր գալիս տանից՝ հարևանների երեխաները վազում էին նրա մոտ և շրջապատում էին նրան սիրով: Չէին թողնում, որ աշխատանքի գնա: Տեսնո՞ւմ եք, Աստված այդ մարդուն երեխա չի տվել, բայց նրան օրհնություն է տվել, որ հարևան բոլոր երեխաները հոր պես սիրեն, իսկ նա էլ օգնի նրանց հոգևոր եղանակով: Աստծո ճանապարհներն անքննելի են:

Կիսվել սոց․ ցանցերում