Աշխարհի 19-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը որդիների հետ լուսանկար է հրապարակել սոցիալական ցանցերում։ Հայ թենիսիստն ընտանիքի հետ հանգիստն անցկացնում է Սեյշելյան կղզիներում։
Կարեն Խաչանովի ավագ որդին ծնվել է 2019-ին, կրտսեր որդին՝ այս տարվա հուլիսին։
Այս տարի Խաչանովը նվաճել է երկու տիտղոս՝ Դոհայի եւ Ալմաթիի մրցաշարերում։ Փարիզի «Մասթերսի» կիսաեզրափակիչում նա վնասվածք էր ստացել եւ այս մրցաշրջանում այլեւս կորտ դուրս չի գա։

