Երիտասարդի մոտ հայտնաբերվել է լիցքավորված գшզային ատրճшնակ

Կոտայքի մարզի պարեկները նոյեմբերի 5-ին, ժամը 21.20-ին, Ջրվեժ գյուղում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «Լադա» մակնիշի մեքենան: Զովունի գյուղի բնակիչ 30-ամյա վարորդը ապօրինի կերպով զենք պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և, իր վարած մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել է գազային ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 5 փամփուշտով:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:.

Կիսվել սոց․ ցանցերում