ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում շնորհավորել հանրապետական Դոնալդ Թրամփին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ես տեղյակ չեմ Թրամփին ընտրությունների կապակցությամբ շնորհավորելու նախագահի ծրագրերի մասին։ Չմոռանանք, որ խոսքը ոչ բարեկամ երկրի մասին է, որը թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի ներգրավված է մեր պետության դեմ պատերազմի մեջ», – ասել է Կրեմլի խոսնակը։
