ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց ՍԱՏՄ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը՝ նշելով, որ հրաժարականի պատճառները հայտնի չեն։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմեն Հայրապետյանին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար էր նշանակվել 2023 թվականի փետրվարի 7-ին։
