Հումքի՝ նավթից մինչեւ մետաղներ եւ ցորեն, գները իջել են դոլարի ամրապնդման ֆոնին։ Ներդրողներն ակնկալում են Դոնալդ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն եւ նրա քաղաքականության շարունակումը, տեղեկացրել է Reuters-ը։
Նավթի գինը իջել է 1,5 տոկոսով, իսկ պղինձը՝ ավելի քան 2 տոկոսով ԱՄՆ դոլարի աճի ճնշման տակ։ Թանկարժեք մետաղները, ներառյալ ոսկին, մնացել է կայուն։
«Սա հումքի շուկաների առաջին արձագանքն է ԱՄՆ-ում ձայների հաշվարկին եւ նախնական արդյունքներին, որոնք վկայում են Թրամփի հաղթանակի մասին»,- ասել է հումքային շուկաների Saxo Bank-ի ռազմավարության բաժնի ղեկավար Օլե Հանսենը։
Նրա խոսքով՝ «գլխավոր ուշադրությունը հատկացվում է այն բանին, որ եթե մենք տեսնենք Թրամփի 2,0 սցենարը, ապա, ամենայն հավանականությամբ, կտեսնենք չինական ապրանքների մաքսատուրքեր, ինչը բացասաբար կանդրադառնա մետաղների վրա, քանի որ Չինաստանը պղնձի, երկաթահանքի եւ պողպատի խոշոր սպառողն է»։
Նավթի գինն իջնում է տնտեսական աճի առիթով առկա մտահոգությունների պատճառով, քանի որ տուրքերը չեն նպաստում ընդհանուր համաշխարհային պահանջարկին, ասել է նա։
