Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին շնորհավորել է Դոնալդ Թրամփին՝ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:
«Սրտանց շնորհավորում եմ իմ ընկեր Դոնալդ Թրամփին ընտրություններում իր պատմական հաղթանակի կապակցությամբ»,- գրել է Մոդին։
Նա ընդգծել է, որ անհամբեր սպասում է Հնդկաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության նորացմանը՝ գլոբալ և ռազմավարական գործընկերության ամրապնդման համար։ Մոդին նաև նշել է երկու երկրների ժողովրդի շահերի համար միասին աշխատելու կարևորությունը, ինչպես նաև Հնդկաստանի և Միացյալ Նահանգների ներդրումը համաշխարհային խաղաղության, կայունության և բարգավաճման գործում:
Նրա խոսքով, ներկայիս միջազգային իրավիճակում Հնդկաստանի համար ռազմավարական նշանակություն ունի ԱՄՆ-ի հետ համագործակցության ամրապնդումը։
