Lragrogh.com-ը ահազանգ էր ստացել քաղաքացուց այն մասին, որ Հայաստանից խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիներ են արտահանում: Ըստ քաղաքացու` եթե արու կենդանիներին արտահանելու համար արգելք գոյություն չունի, ապա էգերին չպետք է արտահանել, քանի որ դա արգելված է: Սակայն, նրա տեղեկություններով, արուի անվան տակ արտահանում են նաեւ էգ կենդանիների:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության եւ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանից փորձեցինք ճշտել` տեղյա?կ են, արդյոք, այդ մասին տեսչական մարմնում, եւ ի?նչ քայլեր են ձեռնարկում:
ՙՕրենքով որեւէ սահմանափակում չկա: Արտահանվող կենդանիները կարող են լինել եւ’ էգ, եւ’ արու՚,-արձագանքեց Անուշ Հարությունյանը:

