Մակրոնն ու Տոկաևը աջակցություն են հայտնել հայ-шդրբեջանական հարաբերությունների կարգավորմանը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը լիակատար աջակցություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը և երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրմանը։

Այս մասին ասված է Աստանայի և Փարիզի միջև ռազմավարական համագործակցության մասին համատեղ հռչակագրում, որն ընդունվել է Տոկաևի՝ Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում։

Երկու երկրների ղեկավարները կարծում են, որ հարաբերությունների կարգավորումը կարևոր է անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու զարգացման համար։ Հայտարարության մեջ նշվում է, որ դա հնարավորություն կտա տարածաշրջանում արդար և կայուն խաղաղություն հաստատել՝ հարգելով երկու պետությունների տարածքային ամբողջականությունը, հիմնվելով 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա։

Կիսվել սոց․ ցանցերում