ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արմեն Հայրապետյանն ազատվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝
Արմեն Հայրապետյանին ազատել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՍԱՏՄ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը հայտնել էր Հայրապետյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին՝ նշելով, որ պատճառները հայտնի չեն։
