Նախորդ շաբաթ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 213 173 300 դրամ

Նոյեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 213 173 300 ՀՀ դրամ, որից 57 802 200 ՀՀ դրամը՝ էլեկտրոնային վճարումներով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

«Նոյեմբերի 1-ին նախորդող 7 օրերին հավաքագրումը կազմել է 188 474 600 ՀՀ դրամ»,-գրել է Կոստանյանը։

Կիսվել սոց․ ցանցերում