Միջազգային գործընթացների դինամիկան այնպիսին է, որ մարդկության պատմության հաջորդ 20 տարիները կարող են լինել շատ ավելի բարդ, քան անցյալը։ Այս մասին Վալդայի լիագումար նիստում նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ժամանակակից աշխարհն անկանխատեսելի է, դա՝ միանշանակ։ Եթե նայեք 20 տարի հետ և գնահատեք փոփոխությունների մասշտաբները և այդ փոփոխությունները կանխատեսեք գալիք տարիների համար, կարող ենք ենթադրել, որ հաջորդ 20 տարին կլինի ոչ պակաս, եթե ոչ ավելի դժվար: Իսկ թե որքանով, իհարկե կախված է շատ ու շատ գործոններից»,- հավելել է ՌԴ նախագահը։
«Փորձագետները խոսում են տարածաշրջանային նոր հակամարտությունների սպառնալիքների, գլոբալ համաճարակների, մարդկանց և արհեստական ինտելեկտի միջև փոխգործակցության բարդ և ոչ միանշանակ էթիկական ասպեկտների, ինչպես նաև ավանդույթների և առաջընթացի համադրման մասին»,- ասել է պետության ղեկավարը։
