Գազայում, միջին հաշվով, ամեն օր 67 երեխա է մահանում, ասում է Լուիզա Ուոթերիջը՝ Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) պաշտոնյան։
Նրա խոսքով՝ պաղեստինյան անկլավի կենտրոնում և հարավում ավելի քան 100 խոհանոցներ, որոնք օրական մոտ 400 000 սնունդ են բաժանում կարիքավորներին, սննդի պակասի պատճառով փակվելու վտանգի տակ են: UNRWA-ի տվյալներով՝ մոտ 40 բեռնատարներ, որոնք տեղափոխում են դեղորայք և հիգիենայի ապրանքներ, սպասում են Եգիպտոսի և Հորդանանի հետ սահմանին՝ Գազա մտնելու համար։
Բացի այդ, ավելի քան 42 միլիոն տոննա ավերված շենքերի բեկորներ կուտակվել են բնակեցված տարածքների փողոցներում, իսկ պայթուցիկ առարկաների, չպայթած զինամթերքի և ականների կենտրոնացումը սպառնում է խաղաղ բնակչությանը: Միաժամանակ զգալիորեն սահմանափակվում է ականազերծման մասնագետների մուտքը և մաքրման աշխատանքների իրականացումը։
Միայն վերջին օրերին Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է UNRWA-ի երկու դպրոցների վրա։ 17 մարդ զոհվել է, շատերը վիրավորվել են, հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։
