Ապօրինի ծառահատման հերթական դեպքն է արձանագրվել

Սյունիքի մարզի պարեկները նոյեմբերի 10-ին ժամը 14-ի սահմաններում Մեղրի-Շվանիձոր ճանապարհին ծառայություն կատարելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «ԳԱԶ 53» մակնիշի մի մեքենա: Պարզվել է, որ մեքենան բարձված է մոտ 8 խմ փայտով: Մեղրիի բնակիչ 56-ամյա վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Կիսվել սոց․ ցանցերում