Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, միջադեպ է տեղի ունեցել խաղատներից մեկում։
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ վիճաբանությունն առաջացել է խաղատան աշխատակիցների և Նվեր Ծառուկյանի ու նրա թիկնապահների միջև, որը վերածվել է ծեծկռտուքի, հնչել են կրակոցներ։
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ տվյալ օբյեկտում միջադեպի առնչությամբ կա նախաձեռնված քրեական վարույթ՝ խուլիգանության, կողոպուտի հատկանիշներով։
Դրա շրջանակներում 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, նշված անձանց կալանավորելու որոշումներ են կայացվել և նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Սակայն վարույթի մասին այլ տվյալներ, ինչպես նաև մեղադրյալների անձնական տվյալները, ըստ Աբրահամյանի, հրապարակման ենթակա չեն։
