Իրինա Ալեգրովան ավարտո՞ւմ է կարիերան

Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Իրինա Ալեգրովան ելույթ է ունեցել Իգոր Կրուտոյի հոբելյանական համերգին և հույս է հայտնել, որ կոմպոզիտորի հետ վերջին երգը չի կատարել։ Այս մասին հայտնում է StarHit-ը։

Օգոստոսի վերջին տեղեկություններ հայտնվեցին, որ Ալեգրովան իբր պատրաստվում է հեռանալ բեմից։ Այնուհետ StarHit հրատարակությունը, վկայակոչելով ինսայդերներին, հայտնել էր, որ երգչուհին հոգնած է և պատրաստվում է մոտ ապագայում վերջապես ավարտել կարիերան։

Վերջերս կայացած համերգի ժամանակ Կրուտոյը բացահայտել էր, որ Ալեգրովան վաղուց իրեն առաջարկել է համատեղ ստեղծագործություն ստեղծել։  Նրա խոսքով, երգչուհին այս մասին խնդրել է դեռ երկու տարի առաջ, սակայն չեն կարողացել համագործակցել։

Ալեգրովան հենց բեմից կրկնել է իր առաջարկը՝ Իգոր Կրուտոյից համատեղ երգ պահանջել՝ այդպիսով հերքելով կարիերան ավարտելու մասին լուրերը:

Կիսվել սոց․ ցանցերում