«Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը կարծում է, որ Հենրիխ Մխիթարյանի՝ Հայաստանի հավաքականից հեռանալուց հետո ազգային հավաքականի բոլոր խաղացողները պետք է ստանձնեն առաջատարի դերը։
«Պատրա՞ստ եք Մխիթարյանից հետո ստանձնել Հայաստանի հավաքականի առաջատարի դերը»,- հարցրել են նրան:
«Ֆուտբոլի դաշտում բոլորը պետք է լինեն առաջատար: Եվ մենք ձգտում ենք դրան: Չի կարելի թիմում ինչ-որ կուռք ստեղծել։ Յուրաքանչյուր ոք պետք է 100%-ով հարցնի իրեն և պատասխանատու լինի իր դիրքի համար։ Մենք դրան հասնելու ճանապարհին ենք»,- Տիկնիզյանի խոսքերն է մեջբերում RB Sport-ը։
Նշենք՝ Մխիթարյանը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 95 հանդիպում, որոնցում խփել է 32 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում։
