Վերջին շրջանում համացանցում լայն տարածում են գտնում տեսանյութեր, որտեղ մարդիկ նմանակում են չորքոտանիներին՝ դրսևորելով կենդանական վարքագիծ:
Երևույթը մեծ տարածում է գտել հատկապես Ռուսաստանում, որը մտահոգությունների տեղիք է տվել անգամ ռուս բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայ գործընկերոջից՝ Արարատ Միրզոյանից, հետաքրքրվել էր, թե Հայաստանում արդյոք կա՞ն կվադրոբերներ։
Նկատենք, որ, ըստ տեղեկությունների, կվադրոբերների վարքը ընդհանուր առմամբ առանձնապես խանգարող չէ, սակայն այն կարող է հակասական արձագանքներ առաջացնել մարդկանց շրջանում։
Հայաստանում ևս կվադրոբերների վարքի դրսևորումների մի քանի դեպք է գրանցվել:
Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՊՄՀ-ի Զարգացման և կրթության հոգեբանության ամբիոնի դասախոս Լիլիթ Վարդանյանի հետ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է երևույթի մասին՝ փորձելով հասկանալ առաջացման պատճառները և կանխարգելման ուղիները:
Հարցազրույցը՝ ստորև.
