10 առեղծվածային փաստ հին Եգիպտոսի մասին

Հին Եգիպտոսի ուսումնասիրությունները աշխարհի ամենահետաքրքիր զբաղմունքներից մեկն է: Դեռ վաղ տարիքից շատերին է հրապուրում հին Եգիպտոսի մասին պատմությունները, մումյաների անեծքները, հին բուրգերի ու ամեն տեսակ եգիպտական մոգությունների մասին պատմությունները: Այս հոդվածում առանձնացրել ենք հին Եգիպտոսի մասին ամենահետաքրքիր 10 փաստերը:

 10  Հղիության թեստեր

Հին եգիպտացիները շատ բաներով են հայտնի, սակայն քչերը գիտեն, որ մարդկության պատմության մեջ նրանք առաջիններից էին, որ հղիության թեստեր են օգտագործել: Այս թեստերն օգտագործելու բազմաթիվ մեթոդներ կային: Այդ մասին գրված է Բեռլինի բժշկական պապիրուսում: Դրանցից մեկի դեպքում կնոջը գարեջուր ու արմավի խառնուրդ էին տալիս, ու կախված նրանից, թե որքան էր նա փսխում,  եգիպտացիները կարողանում էին հասկանալ, թե արդյոք նա հղի է, թե ոչ: Մեկ այլ դեպքում կինը պետք է միզեր գարով ու հացահատիկով պայուսակների մեջ, որոնք նաև արմավ ու ավազ էին պարունակում: Եթե պայուսակները ուռչում էին, նշանակում էր, որ կինը երեխա էր սպասում:

Վերջերս փորձարկելով այս թեստը՝ գիտնականները դրական արդյունքներ են ստացել, սակայն որոշ դեպքերում հղիությունն այս մեթոդով չի երևացել: Հին եգիպտացիները նաև իրենց մեթոդներն ունեին երեխայի սեռը հղիության ընթացքում պարզելու համար, սակայն սրանք ոչ ավել, քան 50%-ով էին արդյունավետ: Նրանք փսխելու թեստեր էին օգտագործում՝ հաշվի առնելով հղիության ժամանակ կանանց առավել զգայուն լինելն ուժեղ հոտերի նկատմամբ:

 9  Տիտանիկի մումիայի անեծքի լեգենդը

Ինչպես բոլորս գիտենք, Տիտանիկը հսկայական նավ էր, որը մարդիկ կառուցել էին՝ կարծելով, թե կարող են այսպիսի հսկայական նավ ստեղծել, որը չի կարող խորտակվել, ինչն էլ հանգեցրեց բոլորիս հայտնի ողբերգությանը: Մինչ շատերը կարծում են, թե  նավի խորտակումն ուղղակի պատահականություն էր, որոշ մարդիկ այդպես չեն կարծում:

Կան մարդիկ, ովքեր պատմում են Ամուն քրմուհու մումիայի անեծքի մասին, որը բերվել է Անգլիա: Ասում են, թե մումիան առեղծվածային մոգական ուժ ուներ, որի շնորհիվ դրա մոտ եղածներին անհաջողություն է բերել: Ասում են, թե մումիան, ի վերջո, խորտակվել է Տիտանիկ նավի հետ, որի խորտակման պատճառը, ըստ որոշ մարդկանց, հենց մումիան է եղել: Այս ասեկոսեները տարածվեցին, երբ  Վիլյամ Սթիդ անունով մի անգլիացի, ով պնդում էր, թե մումիան պատկանում է իրեն, ու դրանով զվարճացնում էր մյուս ուղևորներին, նրանց պատմում է, թե ինչ հզոր ուժ է իր հետ բերել նավ: Այնինչ, իրականում այս մարդն ուղղակի խաբում էր մարդկանց. մումիան իր հետ չի եղել ու երբեք էլ չի պատկանել այդ մարդուն:

 8  Սիրո թուրմեր

Հին եգիպտացիները սիրում էին մոգությունը ու այն օգտագործում նույնիսկ սիրո մեջ: Նրանք սիրո թուրմեր էին պատրաստում, որոնք տարբերվում էին իրենց բաղադրությամբ՝ կախված կոնկրետ իրավիճակներից կամ դեպքից, որի համար պետք է այն օգտագործվեր: Օրինակ` տղամարդուն գրավելու համար այլ թուրմ էր պահանջվում օգտագործել, կնոջը՝ տղամարդուն սիրելու համար՝ այլ, այլ՝ զույգերին բաժանելու համար և այլն:
Իսկ թուրմերի բաղադրություններն իսկապես բավականին տարօրինակ ու խելահեղ էին: Օրինակ, դրանցից մեկի դեպքում սպանված մարդու մաշկի թեփ, գարի, խնձորի կորիզ, արյուն փայտից, որով խփել են սև շանը, թուրմը պատվիրողի արյունը: Այս թուրմը պետք է ավելացվեր այն մարդու խմիչքի մեջ, ում սերը ցանկանում էր գրավել թուրմ պատվիրողը:

 7  Կանխագուշակող երազներ

Հին Եգիպտոսում երազները շատ կարևոր նշանակություն ունեին: Այսօր մարդիկ կարծում են, որ դրանք ուղղակի ինչ-որ պատկերներ են, որոնք ուղղակի կարող են արտացոլել օրվա ընթացքում մեր ապրումները, սակայն հին եգիպտացիները հավատացած էին, որ երազները կարևոր նշանակություն ունեն: Մարդիկ վճարում էին տաճարների քրմերին, ովքեր կարողանում էին մեկնաբանել երազները, որպեսզի վերջիններս իրենց պատմեն տեսած երազի նշանակությունը: Երբեմն մարդիկ նույնիսկ փորձում էին տաճարում քնել, երբ ցանկանում էին ինչ-որ կարևոր բան իմանալ՝ հավատացած լինելով, որ աստվածներին ավելի մոտ գտնվելով, իրենց երազների միջոցով կարևոր բան կարող են իմանալ:

Եգիպտացիների համար այնքան էլ կարևոր չէր երազի ընդհանուր բովանդակությունը. նրանք ավելի շատ ուշադրություն էին դարձնում մանրամասներին, ինչպես օրինակ` եթե երազում եգիպտացիները մեծ կատու էին տեսնում, ապա շոտով մեծ հաջողության էին սպասում իրենց կյանքում, իսկ թզուկ տեսնելը նշանակում է, որ կյանքի մեծ մասն արդեն անցել է:

 

Ամբողջական նյութը՝

https://blognews.am/arm/news/118963

Կիսվել սոց․ ցանցերում