Բաքվում կայացած ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովի (COP29) մասնակիցներից և ոչ մեկը չի նկատել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի պատճառով լուսանկարվելուց հրաժարվելը։
Այս մասին հայտարարել է ինքը՝ Բելառուսի ղեկավարը, գրում է BelTA-ն։
Դա տեղի է ունեցել մասնակից երկրների ղեկավարների խմբակային լուսանկարի ժամանակ։
Նրա խոսքով՝ ինքը չի նկատել այս միջադեպը Ադրբեջանի մայրաքաղաքում գագաթնաժողովին մասնակցելու ժամանակ։
«Ոչ ոք դա նույնիսկ չի նկատել։ Ես հանգիստ կանգնեցի այնտեղ։ Պակիստանի վարչապետը մոտեցավ, շատերը մոտեցան ու հարգանքով ողջունեցին: Ես էլ եմ գնում նրանց մոտ։ Դե, ընտանիքի նման: Ոչ ոք չի նկատել, որ Դուդան այնտեղ չէ»,- ասել է Լուկաշենկոն։
Բելառուսի ղեկավարը կարծում է, որ Դուդան այս առիթով սկսել է միտումնավոր «PR» անել, քանի որ մասնակիցներից ոչ ոք այն ժամանակ նրա բացակայությունը չի նկատել։
Անջեյ Դուդան գիտակցաբար որոշել է չմասնակցել լուսանկարվելուն:
Հիշեցնենք՝ Լեհաստանի նախագահը հրաժարվել է Բաքվում COP29-ի շրջանակում համատեղ լուսանկարից։
Նշվում է, որ դրա պատճառը եղել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
