Կվшրացխելիան կարող է տեղափոխվել «Բшրսելոնա»

«Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիան կարող է հեռանալ թիմից։

Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, ֆուտբոլիստի նկատմամբ լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում «Բարսելոնան»: Նշվում է, որ կատալոնական ակումբի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել 23-ամյա խաղացողի հետ՝ հնարավոր տրանսֆերը քննարկելու համար:

Այս մրցաշրջանում Կվարացխելիան բոլոր մրցաշարերում մասնակցել է 12 հանդիպման, որոնցում դարձել է 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt-ի տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 80 միլիոն եվրո:

Կիսվել սոց․ ցանցերում