Վարչապետի թրաշն ավելի լավ է օրակարգ թելադրում, քան ողջ ընդդիմությունը, մի թրաշի չափ էլ չկան. Չախոյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետի սափրվելու հետ կապված ընդդիմության վերջին հայտարարություններին։

«Ընդդիմությունը 2 օր է քուն ու դադարը կորցրած վարչապետի թրաշն է մեկնաբանում համեմված տարատեսակ զառանցանքներով` վեկտոր ենք փոխում, նմանակն է, Ալիևն է ստիպել, 6-րդ ամսվա 6-րդ օրը…

Բայց նույն ընդդիմությունը միշտ հայտարարում է, թե առաջնորդվում է իր օրակարգով:

Վարչապետի թրա՞շն է ընդդիմության օրակարգը:

Ստացվում է, որ վարչապետի թրաշն ավելի լավ է օրակարգ թելադրում, քան ողջ ընդդիմությունը, մի թրաշի չափ էլ չկան»,- գրել է նա։

Կիսվել սոց․ ցանցերում