Նոյեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 12:40-ի սահմաններում Աշտարակ-Նոր Գեղի ավտոճանապարհի Եղվարդի վարչական տարածքում՝ «ջերմոցների» մոտ բախվել են ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ՊՆ համարանիշներով «Վիլիս»-ն ու «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, իսկ բախման հետևանքով «Վիլիս»-ը կողաշրջվել է:
