Շարունակվում է Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների քարոզարշավը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմը՝ քաղաքապետի թեկնածու, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, այսօր հանդիպումները կշարունակի «Նոր Նորք» վարչական շրջանում:
«Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Նոր Նորքի 2-րդ զանգված, Թոթովենցի փողոց, 7 շենքի հարևանությամբ,
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Թևոսյան 4/2 հասցեի հարակից վերջնականգառ:
Հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին՝ ժամը 19։00-ին, Հունան Ավետիսյան 48/1 շենքում։
Սիրով սպասում ենք բոլորիդ»,- իր էջում գրել է Ավինյանը։
